Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. տղամարդու անպտղություն

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. տղամարդու անպտղություն

Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում հղիություն: Տղամարդու ֆերտիլության (պտղաբերության) ուսումնասիրման ամենաարդյունավետ և դյուրին մեթոդը սերմնահեղուկի հետազոտությունն է՝ սպերմոգրամման:

Անպտղության պատճառները բազմաթիվ են.

  • Վնասակար գործոններ՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր, բարձր ռադիացիա:
  • Միզասեռական օրգանների բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններ:
  • Սերմնատար ուղիների օբստրուկցիա՝ խցանումներ:
  • Վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում:
  • Սեքսուալ խանգարումներ՝ էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, հետընթաց և դժվարացած սերմնաժայթքում:
  • Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ:
  • Իմունոլոգիական խանգարումներ:
  • Հորմոնալ խանգարումներ՝ հատկապես սեռահասունության տարիքում:

Տղամարդու անպղության կանխարգելման համար անհրաժեշտ է.

 

  • Խուսափել ծխախոտի, թմրանյութերի օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից:
  • Պատշաճ իրականացնել պատվաստումները (օրինակ` խոզուկով հիվանդանալը սեռահասուն տարիքում կարող է հանգեցնել անվերադարձ անպտղության):
  • Չունենալ անպաշտպան սեռական կապեր, ժամանակին և լիարժեք բուժել սեռական ինֆեկցիաները:
  • Խուսափել շոգեբաղնիքից երկար օգտվելուց:
  • Ծնողները պետք է ուշադիր լինեն սեռական զարգացման տարիքում տղաների ավելորդ քաշի, մարմնակառուցվածքի նկատմամբ:

Դեղորայքային բուժումը պետք է լինի կոմպլեքսային՝ ուղղված անպտղության բոլոր հնարավոր պատճառական գործոններին՝ հորմոնալ ստատուսի կարգավորում, քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, վիտամինոթերապիա, ամինաթթուների և կոֆերմենտների լրացում, ուղեկցող այլ սոմատիկ հիվանդությունների բուժում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ